Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 6, 24News

բուք.

Հունվարի 6-ին՝ ժամը 18։20-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

--00--ԼՀ