Գոմելում մեկնարկել են Ուկրաինա-Ռուսաստան բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

 

Բելառուսի Գոմելի մարզի տարածքում մեկնարկել են Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԲԵԼՏԱ-ն, ռուսական կողմը ժամանել է Բելառուս դեռ փետրվարի 27-ին:  Ուկրաինայի պատվիրակությունը ռազմական ուղղաթիռներով ժամանել է բանակցությունների վայր` դրանք մեկնարկելուց երկու ժամ առաջ:

Պատվիրակությունների հանդիպումը տեղի է ունենում ուկրաինական սահմանից ոչ հեռու ՝ Պրիպյատ գետի ափին: Անվտանգության նկատառումներից ելնելով` հանդիպման ճշգրիտ վայրը չի նշվում:

--00--ՍԳ