Կիևում հայտարարել են, որ Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ են փոխզիջումների 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

նկար

Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ են փոխզիջումների բանակցային գործընթացում: Այս մասին «Ъ»-ի հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը: 

Նրա կարծիքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաիայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կարող է անցկացվել այն ժամանակ, երբ կողմերը կավարտեն բոլոր գործառնական հարցերը, իսկ բանակցողներն ու ԱԳ նախարարները կվերջացնեն «իրենց աշխատանքը»: 

Պոդոլյակը հստակեցրել է, որ Կիևն ու Մոսկվան քննարկում են կրակի դադարեցման պայմանները, Ուկրաինայի վնասված ենթակառուցվածքների համար փոխհատուցման հարցը, Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերման գործընթացը և խաղաղության համաձայնագրի պայմանները: 

Բանակցային գործընթացի առանցքային հարցը մնում է Ռուսատանի և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը:

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00—ԼՄ