«ՎԱԶ 2107»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանն ու կողաշրջված վիճակում հայտնվել առվակում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

․

Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար  է տեղի ունեցել  Արարատի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Համազասպ Վարդանյանը իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Նորամարգ գյուղի Ազատության փողոցի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ հատված, բախվել բետոնե էլեկտրասյանն ու կողաշրջված վիճակում հայտնվել ջրատար առվակի մեջ, հայտնում է shamshyan.com-ը

Վթարի հետևանքով Հ. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

--00--ԱՀ