Արամ Ա կաթողիկոսն անհրաժեշտ է համարում Լիբանանի քրիստոնյա-իսլամ հոգևոր պետերի հանդիպումը Վատիկանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

․

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Բկերկեի մարոնիական պատրիարքարանում հանդիպել է Վատիկանի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար (արտաքին գործերի նախարար) արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ: Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Նորին Սրբութիւնն ու նախարարը ընդհանուր արժեւորում մը կատարեցին 1 Յուլիս 2021-ին, Վատիկանի մէջ տեղի ունեցած Լիբանանի քրիստոնեայ հոգեւոր պետերու ժողովին ու անոր անդրադարձին Լիբանանէն ներս: Վատիկանի արտաքին գործոց նախարարը անդրադարձաւ Լիբանանի Հանրապետութեան Նախագահին եւ պետական պատասխանատուներուն հետ ունեցած իր հանդիպումներուն: Վեհափառ Հայրապետը առաջարկեց, որ Վատիկան, Լիբանանի մէջ մօտիկ ապագային տեղի ունենալիք երեսփոխանական ընտրութիւններէն առաջ, քրիստոնեայ-իսլամ հոգեւոր պետերու հանդիպում մը կազմակերպէ Վատիկանի մէջ՝ որպէս ամբողջացուցիչ  քայլ Վատիկանի մէջ տեղի ունեցած Լիբանանի քրիստոնեայ հոգեւոր պետերու ժողովին: Նախարար Քալակար սկզբունքով համաձայն գտնուեցաւ Նորին Սրբութեան առաջարկին եւ վստահեցուց, որ Լիբանանի իսլամ հոգեւոր պետերուն հետ ունենալիք իր հանդիպումներուն ընթացքին պիտի արծարծէ այս նիւթը:

Հանդիպման աւարտին Րաայի Պատրիարքը ճաշկերոյթ մը կազմակերպեց ի պատիւ Քալակար Արքեպիսկոպոսին: Ճաշկերոյթին ներկայ էին Վեհափառ Հայրապետը, Եունան Պատրիարքը եւ մարոնիթ եպիսկոպոսներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

--00--ԱՀ