Վատիկանը հունիսի 1-ից բացում է թանգարանները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News   

Վատիկան

Վատիկանի թանգարանները հունիսի 1-ից այցելուների համար բաց կլինեն շուրջ երեք ամսյա ընդմիջումից հետո։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել են թանգարանների աշխատակազմերը։  

Վատիկանյան թանգարանները մտադիր են սոցիալական հեռավորության և հիգիենայի պահպանման նորմեր սահմանել։ Այսպիսով մուտքի մոտ կչափվի այցելուի ջերմությունը, և եթե այն բարձր է 37,5-ից, ապա այցելությունը չի թույլատրվի։ Ինչպես նաև այցելուները պետք է պարտադիր դիմակներ կրեն թանգարաններում գնտվելու ողջ ընթացքում և միմիյանց միջև հեռավորություն պահպանեն առնվազն մեկ մետր։ Թանգարանների ներսում բժշկական հերթապահության կսահմանվի, այցելուներին հնարավոր աջակցություն ցույց տալու համար։

 Համալիրներ մուտքը հնարավոր կլինի միայն տոմսերի առցանց գնմամբ։