2021 թվականի տարվա 10 լավագույն մարզիկների հավակնորդները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Սպորտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտինախարարությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը ներքոհիշյալցանկից կատարելու են ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունումհավատարմագրված մարզական լրագրողները:

Նրանք մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական)համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի՝արդյունքների հրապարակմամբ բաց քվեարկություն են իրականացնելու:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին:

Մրցույթին մասնակցում են հետևյալ մարզիկները՝

Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ըմբշամարտ

Աղաջանյան Արամ – սամբո

Ամոյան Մալխաս – հունահռոմեական ըմբշամարտ

Ավագյան Կարեն – ծանրամարտ

Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ

Գալստյան Սլավիկ – հունահռոմեական ըմբշամարտ

Գասպարյան Սամվել – ծանրամարտ

Գյուրջյան Լիանա – ծանրամարտ

Դանիելյան Էլինա – շախմատ

Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն

Լալայան Վարազդատ – ծանրամարտ

Կարապետյան Անդրանիկ – ծանրամարտ

Հակոբյան Արթուր – սամբո

Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ

Մարտիրոսյան Արսեն – ծանրամարտ

Մարտիրոսյան Սիմոն – ծանրամարտ

Մհեր Մերջանյան – սամբո

Մինասյան Գոռ – ծանրամարտ

Մկրտչյան Հակոբ – ծանրամարտ

Մկրտչյան Ռուդիկ – հունահռոմեական ըմբշամարտ

Մնացականյան Արմեն - սամբո

Չալոյան Դավիթ – բռնցքամարտ

--0--ԿԿ