Բալկանյան երկրների Մ20 առաջնությունում Հայաստանը նվաճել է երկու մեդալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News 

մարզիկներ

Սոֆիայում անցկացված Բալկանյան երկրների մինչև  20 տարեկան աթլետների առաջնությանը Հայաստանը երկու ներկայացուցիչ ուներ՝ Գոռ Բեգլարյանն ու Նարեկ Սրապիոնյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ կապանցի Գոռ Բեգլարյանը 7մ 29 սմ արդյունքով հաղթող է ճանաչվել հեռացատկում: Խոսելով այդ մասին՝ ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանն ասել է, որ ընդամենը երկու շաբաթ առաջ Լոռու մարզի ձմեռային բաց առաջնությունում (Վանաձորում) Գոռը  ցույց էր տվել 7մ 55սմ արդյունք՝ սահմանելով անձնական ռեկորդ:

Մեր մյուս ներկայացուցիչը՝  վանաձորցի Նարեկ Սրապիոնյանը,  եռացատկել է 15մ. 26սմ.՝ գրավելով 2-րդ տեղը։ Նա նույնպես երեք սանտիմետրով զիջել է Վանաձորում գրանցած արդյունքին: Նշվում է, սակայն, որ մարզիչը գոհ է տղաների մրցելույթներից, քանզի ցատկերի տարբերությունը մեծ չէ: Նշանակում է՝ այդ մարզիկները կայուն ելույթներ են ունենում:

«Առջևում պատասխանատու մրցաշարերն են: Լեհաստանի Տուլոն քաղաքում մարտի սկզբներին կանցկացվի Եվրոպայի ձմեռային առաջնությունը: Հայաստանը մրցավայր է գործուղելու վազորդներ, ամերիկահայ  Ալեքս Դոնիկյանին ( 60մ ), գյումրեցի Երվանդ Մկրտչյանին (1500 մ) և կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանին»,- ասված է հայտարարությունում։

  --00—ՄՀ