Չավուշօղլուն ու Բլինքենը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

Բլինքեն Չավուշօղլու

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման շրջանակներում Ռիգայում տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին հայտնում է Բաղրամյան 26-ի տելեգրամյան ալիքը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում, Սիրիայում հակամարտությունները, իրավիճակը Հարավային Կովկասում:

--00--ԱԹ

Տեսանյութեր