Վթար Էջմիածնում Toyota Land Cruiser-ը, Priora-ն և 06-ը. Toyota-ն մխրճվել է արագ սննդի կետի տարածք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

վթար

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 16:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին և Իսակով փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի  մարզի բնակիչներ, 23-ամյա Արթուր Մանասերյանի վարած Priora մակնիշի, 21-այա Տիգրան Համբարձումյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի և 41-ամյա Արման Սարգսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով ВАЗ 2106 –ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 17-ամյա Ա. Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Toyota Land Cruiser-ը մասամբ մխրճվել է «MAX food» սննդի կետի տարածք:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

--00--ԱԹ