30-ամյա վարորդը «Տոյոտա Ալփարդ»-ով բախվել գազատարին, կողաշրջվել․ վարորդը մահացել է․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

վթար

2021թ. հունիսի 11-ին` ժամը 21:30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի 30-ամյա բնակիչը «Տոյոտա Ալփարդ» մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար հենասյանը, կողաշրջվել ու հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով էլ մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որոշում է կայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

 --00—ՄՀ