Հարցումները վկայում են` Պուտինին վստահում է ռուսաստանցիների 66 %-ից ավելին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Պուտին

ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի աշխատանքին հավանություն է տալիս ռուսաստանցիների 61,2 տոկոսը, նրան վստահում է ավելի քան 66 տոկոսը: Այս տվյալներն են նշված Հասարակական կարծիքի հետազոտության համառուսական կենտրոնի հարցման արդյունքներում: 

Կենտրոնի տվյալներով` Պուտինի նկատմամբ անվստահություն է հայտնել հարցվածների 31,4 տոկոսը: Բացի այդ, հարցման մասնակիցների 61,2 տոկոսը նշել են, որ հավանություն են տալիս նախագահի պաշտոնում Պուտինի գործունեությանը, իսկ 28,5 տոկոսը գոհ չեն: 

--00--ԱԹ