Հարևանների հետ պետք ա ապրել, բայց կոպալը վայր չդնել․ քաղաքացիները՝ ապաշրջափակման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 13, 24News

24News-ը շրջել է Երևանի փողոցներով և քաղաքացիներից հետաքրքրվել, թե ինչ կարծիք ունեն Ադրբեջանով ՌԴ գնալու հնարավորության մասին։

Հիշեցնենք՝ «Կոմերսանտը» գրել էր, որ հունվարի 11-ին տեղի ունեցած Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ:

Ըստ աղբյուրի՝ բանակցությունների շրջանակում քննարկման 2 հիմնական ուղղություն կա: Առաջինն այն է, որ սա միջանցք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի անկլավ՝ Նախիջևան, որը պետք է անցնի Հայաստանի Սյունիքի մարզով: Երկրորդն այն է, որ Երևանից Սյունիքի մարզ տանող երկաթգիծ լինի, որը կանցնի Նախիջևանի միջով: 

Աղբյուրը նշում է, որ Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը տեսականորեն պետք է շահեկան լինի բոլոր երեք կողմերին. Ադրբեջանին պետք է ճանապարհ դեպի Նախիջևան և Թուրքիա, Ռուսաստանին՝ Թուրքիա և Հայաստան, իսկ Հայաստանին՝ Ռուսաստան և Իրան:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ