Շնորհավոր տոնդ, մեր ջերմաշունչ, հյուրընկալ, աշխարհի ողջ հայության մայրաքաղաք. Սանոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Սանոսյան

Երևանի 2803-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Դրանում ասված է.

«Շնորհավորում եմ բոլորիս քաղաքամայր Երևանի 2803-րդ տարեդարձի առիթով:
Շնորհավոր տոնդ, մեր ջերմաշունչ, հյուրընկալ, գեղեցիկ և աշխարհի ողջ հայության մայրաքաղաք, Երևան դարձած մեր էրեբունի։

Երևանի հիմնադրման 2803 տարիները միայն ավելացրել են մայրաքաղաքի երիտասարդական ավյունը, կառուցելու, զարգացնելու, գիտական, կրթական, մշակութային նորանոր նվաճումների, զարգացած ենթակառուցվածքներ ստեղծելու ձգտումը։

Երևանն առանձնանում է իր յուրօրինակ քաղաքային կոլորիտով։ Հենց դա է գրավում նաև մայրաքաղաք ժամանող միլիոնավոր զբոսաշրջիկներին և օտարերկրյա պատվիրակություններին: Մայրաքաղաքին սիրահարվելու համար բավական է քայլել փողոցներով, շփվել անցորդների հետ, բացահայտել հնամենի քաղաքի պատմական ժառանգությունը:

Երևան համայնքում տեղի ունեցող տեսանելի փոփոխություններն ապագայի համար լրջագույն հիմք են՝ նոր ծրագրերով ու գաղափարներով ապահովել մայրաքաղաքի զարգացումը՝ այն դարձնելով իրապես անվտանգ, ժամանակակից, մրցունակ, կանաչ և խելացի քաղաք:

Մեծանաս դարով, Երևան
Տոնդ շնորհավոր, Երևան»:

--00--ԱԹ