ՀՀ ոստիկանության պետը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են հետագա ծրագրերը

 ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

․

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, ողջունելով Մարտինա Շմիդտին, շնորհավորել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Նա բարձր է գնահատել Հայաստանի ոստիկանության և ԵԽ երևանյան գրասենյակի միջև առկա համագործակցությունը և հույս հայտնել, որ այն ավելի կընդլայնվի։

«Մարտինա Շմիդտը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ներկայացրեց ԵԽ երևանյան գրասենյակի գործունեության առաջնահերթությունները և ուղղությունները։

Մատնանշվեցին համագործակցության մի շարք ուղղություններ, որոնցով կան ձեռքբերումներ։ Դրանք են՝ ընտանեկան բռնության, կիբերհանցավորության և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը, նաև ԵԽ երևանյան գրասենյակի օժանդակությամբ տարբեր թեմաներով վերապատրաստման դասընթացները»,- ասվում է հաղորդագրության մեջ, որի համաձայն, ստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումները։

Նշվել է պարեկային ծառայության ու օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման ու կայացման, ինչպես և ոստիկանության մյուս ծառայություններում նախատեսվող բարեփոխումների մասին։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև համագործակցության հետագա ծրագրերի մասին հարցեր։

--00--ԱՀ