Որոտանի հատվածում անհետացած, ապա վերադարձված Քասախի երկու բնակիչներն արդեն տանն են

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20,  24News

Գորիս-Որոտան

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում սեպտեմբերի 18-ին անհետացած եւ մեկ օր անց ռուս սահմանապահների միջնորդությամբ վերադարձված Քասախի երկու բնակիչները քիչ առաջ տուն են վերադարձել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից Հակոբի եղբայրը՝ Արմանը։

«Հակոբն ու Արամը վերադարձել են այն նույն մեքենայով, որով գնացել էին։ Իրենց լավ են զգում, ամեն ինչ կարգին է»,- ասաց Արմանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քասախի երկու բնակիչները դեռ տուն չեն վերադարձել,  բայց հեռախոսով զրուցել են հարազատների հետ։

--00--ԱԹ