Տավուշի մարզպետը օգոստոսի 27-ից 30-ը ներառյալ չվճարվող արձակուրդ կգնա․ վարչապետի որոշում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

նկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը օգոստոսի 27-30-ը ներառյալ չվճարվող արձակուրդ կգնա։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2021 թվականի օգոստոսի 27-30-ը ներառյալ:

2. Հայկ Ղալումյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը»,– ասվում է որոշման մեջ։

--00—ԼՄ