«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում 2020-21-ին ՀՀ տարածքում 702280 ծառ է տնկվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

1

Շրջակա միջավայիր նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ շարունակելով ներկայացնել իր պաշտոնավարման 1 տարում կատարված աշխատանքները։

«Այսօր կանդրադառնամ անտառների կայուն կառավարման, անտառածածկ տարածքների ընդլայնման, անտառվերականգնման և անատառապատման, դրանց իրականացմանն ուղղված կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված աշխատանքներին։

Այսպիսով,

«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում 2020-2021 թթ․-ին Հայաստանի տարածքում տնկվել է 702280 ծառ:

Պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2020 թ. աշնանը Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում իրականացվել են 372 հա անտառվերականգնման ու անտառապատման աշխատանքներ, որից ցանք և տնկում 113 հա, բնական վերաճի օժանդակում 159 հա և կոճղաշիվային վերաճի օժանդակում 100 հա: Հիմնադրվել է տնկարան 4.8 հա, ինչպես նաև աճեցվել է շուրջ 160000 հատ փակ արմատային համակարգով տնկանյութ:

2021 թվականի ընթացքում 20-70.000 դրամով բարձրացվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը։

2020 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը անտառամերձ համայքնաերի բնակչությանը անվճար տրամադրվել է շուրջ 68000 պահեստային խմ թափուկ վառելափայտ:

«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում Լիտվայի Հանրապետությունը շուրջ 10 հազար կեչու ծառ է նվիրաբերել Հայաստանին։ Լիտվական անտառը հիմնվել է Լոռու մազում՝ Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության տարածքում։

Մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծերի փաթեթը, որով ներդրվել են անտառների կամ անտառային հողերի օգտագործման համար դիմող անձանց դիմումների քննարկման նոր ընթացակարգային մոտեցումներ և փոխվել է վարձավճարների սահմանման կարգը։

Պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2020-2021 թվականների ընթացքում մշակվել են Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սիսիանի, Սևքարի և Ճամբարակի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառկառավարման պլանները, որոնք ներկայումս գտնվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության փուլում:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում 2020 թվականի աշնանը կատարվել են 750 հա անտառվերականգնման աշխատանքներ:

2021 թվականին Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի և Հրազդանի «անտառտնտեսություն» մասնաճյուղերի 5533 հա անտառներում վնասատուների և հիվանդությունների դեմ կատարվել են ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքներ:

Ի շարունակություն 2020 թվականին իրականացված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառման, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) և շրջակա միջավայրի նախարարության կողմից համատեղ իրականացվել է «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագիրը, որի շրջանակներում 2021 թ.-ի մայիս ամսին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Արգիճի, Մասրիկ, Գավառագետ գետերի ափամերձ հատվածներում տնկվել է 520,000 ուռենու կտրոն:

2020 թվականին ՄԱԶԾ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համար ձեռք են բերվել խոտհնձիչներ, բենզինային սղոցներ և բենզինային կուլտիվատորներ:

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին տրամադրվել են խոտհնձիչ, հողաֆրեզ և գութան»:

--00—ԼՄ