ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
«Նախնական տվյալներով՝ հունիսի 9-ի երեկոյան Մեղրաձոր համայնքի մոտակա չշահագործվող ոսկու հանքի հորանում երեք տղամարդ է մահացել»: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին հետ զրույցում ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Իմ ունեցած տվյալներով՝ զոհերը Մեղրաձոր համայնքից են, երեք երիտասարդ են, ովքեր ինքնաշեն միջոցներով փորձ են արել մտնել հանքախորշեր և այնտեղից սիրողական հանքնաքարեր դուրս բերել», - պարզաբանել է նա։
Հարցին, թե արդյոք հանքախորշի տարածքում պահակակետ չպետք է լիներ, մարզպետը պատասխանել է․
«Քրեական գործ կհարուցվի և կպարզվի։ Ֆիզիկապես մի քանի տասնյակ մարած հանքախորշերի վրա պահակակետեր և հսկողություն դնելը դյուրին գործ չէ»։
--0-- ՍՊ