Ժամը 12.00-ի դրությամբ՝ ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 մեքենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

․

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։

Ժամը 12.00-ի դրությամբ` ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 22 տրանսպորտային միջոց, որոնցից 12-ի ղեկին եղել են անչափահասներ։

Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց: Կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

--00--ԱՀ