Ժամը 18:00-ի դրությամբ՝ հատուկ տարածքներ է տեղափոխվել 102 ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

919baf2e-20b8-466f-a09e-42bfe7f6e000.jpg

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:

Մայիսի 26-ի ժամը 18.00-ի դրությամբ՝ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 102 տրանսպորտային միջոց, որոնցից 93-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր:

Ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է` միջոցառումների անվտանգության նկատառումերով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել:

--00--ԶՀ