Տավուշի սահմանին կրակոցների լուրը սուտ է․ ՀՀ ԶՈՒ-ն է կրակային վարժանքներ արել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Տավուշի-մարզ

Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է:

«Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ չտարածել ապատեղեկատվություն և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- հորդորում են մարզպետարանից:

 

Հիշեցնենք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։

ՀՀ ԱԳՆ-ն ևս արձագանքել է միջադեպին՝ խստորեն դատապարտելով այն և պահանջելով 6 հայ գերիների անհապաղ վերադարձ։

--00—ԼՄ