Շաքարավազով բարձված բեռնատարը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News 

հասարակական

Հունիսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի՝ 50-ամյա Արթուր Պողոսյանը իր վարած ռուսական համարանիշներով բեռնատարով Կիրանց գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել Ժիրայր Ավալյանին պատկանող ավտոտնակի վրա, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։ Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել շաքարավազով և կողաշրջման հետևանքով այն ամբողջովին թափվել է։ 

--0--ԿԿ