Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանի գծմանը չի վերաբերել, այլ ԼՂ-ին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News 

Ռուդենկո

Մոսկվայի համար կարևոր չէ՝ կմասնակցի՞ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների ճշտման գործընթացին, թե ոչ: Այս մասին «Կոմերսանտ»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Մեզ համար կարևոր է ոչ թե՝ քանի մասնակից կունենա այս գործընթացը, այլ որ այս հարցը լուծվի հնարավորինս արագ և խաղաղ միջոցներով: Մեր խնդիրն է երկրները միմյանց հետ շփման մեջ դնել:  Եթե նրանք կարողանան երկկողմ ձևաչափով լուծել խնդիրը, մենք միայն կողմ կլինենք»,- ասել է նա:

Ռուդենկոն նաև հայտնել է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը, որ ստորագրել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարները, «վերաբերել է միայն Լեռնային Ղարաբաղին, այնտեղ ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանների գծման մասին խոսք չկա: Միջադեպը, որ հիմա է տեղի ունենում, կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ, այդ պատճառով ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարող որևէ դեր խաղալ այստեղ»:

Ամեն դեպքում, ըստ փոխարտգործնախարարի, այս աշխատանքի արդյունքը պետք է լինի պետական սահմանի մասին պայմանագիրը, ինչպիսին չկա և երբեք չի եղել:

--00--ԱԹ