Դեսպան Ռուբեն Կարապետյանը ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Ռուբեն Կարապետյան

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում, տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, դեսպան Ռուբեն Կարապետյանի հանդիպումը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հետ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ  համագործակցության և տարածաշրջանային օրակարգի մի շարք առաջնահերթություններ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրադրության շուրջ: Առանձնահատուկ կարևորվել է Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը:

Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զարգացումները՝ ԱԳ նախարարի խորհդրական Ռուբեն Կարապետյանը որպես նորահայտ սպառնալիք է որակել մերձավորարևելյան տարածաշրջանից օտարերկրյա զինյալ ահաբեկիչ վարձկանների տեղափոխումը՝ այդ առնչությամբ շեշտելով ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի համադրման կարևորությունը:

--00--ԱԹ