Ռուսաստանը ԼՂ հարցով մշտապես կապի մեջ է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Զախարովա

Ռուսաստանը ԼՂ հետհակամարտային կարգավորման հարցով մշտապես կապ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Այս մասին նոյեմբերի 19-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մեր երկրի ղեկավարությունը մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ` համակարգելով հետհակամարտային կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքը»,- ասել է նա:

--00--ԱԹ