Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի անունից ծաղկեպսակներ են Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Հասարակական

Այսօր՝ Պոնտոսի հույների Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակներ են դրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած՝ Հայաստանի հանրապետական կուսակցության անունից:

«Հանրապետական կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել 1915-1923թթ. Փոքր Ասիայի տարածքում Օսմանյան Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին»,-ասված է Երրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

--00--ԿԿ