Սյունիքում բանակցություններն ավարտվել են. դիրքերում փոփոխություններ չեն եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

մուրադ

Սյունիքում բանակցություններն ավարտվել են, բայց մանրամասների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։ Այս մասին 24News-ին հայտնեց Սյունիքի մեր աղբյուրը։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ ՀՀ սուվերեն տարածք մուտք գործած ադրբեջանցիների հետ Սև լճի տարածքի մասով բանակցություններ են ընթանում։ Կեսօրից հետո Սյունիքում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ վերսկսվել էին բանակցությունները:

Այսօր ՀՀ ՊՆ-ն նաև հայտնել էր, որ գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից:

--00—ԼՄ