Հայկ Հեքիմյանի գործը 12 օր է Տիգրան Մեծի 23/1 շենքից չեն կարողանում տեղափոխել

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 12,  24News 

Բենիկ Գալստյան

 ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի քրոջ որդու՝ Հայկ Հեքիմյանի փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է.

«Ապրիլի 30-ին՝ ժամը 14:50-ին վերաքննիչ բողոք եմ ներկայացրել Հայկ Հեքիմյանի կալանավորման որոշման դեմ:

Բողոքի պատճենը նույն օրը և նույն ժամին ներկայացվել է գործը քննած ստորադաս դատարան:
Մինչ այս պահը հիշյալ դատական գործի նյութերը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան չեն ստացվել, ինչի հետևանքով իմ վերաքննիչ բողոքը մինչ այժմ նույնիսկ չի մակագրվել որևէ դատավորի, իսկ Հայկ Հեքիմյանը շարունակում է գտնվել անազատության մեջ իր ապօրինությամբ ցինիզմի հասնող մի մեղադրանքով:

Ստացվում է, որ արդեն 12 օր է, ինչ համապատասխան նյութերը Երևան քաղաքի Տիգրան Մեծի 23/1 շենքից չեն կարողանում տեղափոխել 3500 մետր հեռավորության վրա գտնվող  Գարեգին Նժդեհի 23 շենք:

Հիշեցնեմ, որ Հայկ Հեքիմյանը դաշնակցական է, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի ազգականն է:

Հիշեցնեմ նաև, որ դաշնակցականները մեղմ ասած չեն սիրում նոլիկին, ինչի արդյունքում իրավապահ մարմինները մեղմ ասած չեն սիրում դաշնակցականներին:

Պետք է փաստել նաև, որ դաշնակցականները մեղմ ասած «թքած ունեն» այդ սիրո պակասի վրա և ինչպես «ողջունել», այնպես էլ շարունակելու են «ողջունել» նոլիկականներին ու նրանց սպասարկող անձնակազմին»։

--00—ՄՀ