Դատախազության շենքի դիմաց ակցիայի ժամանակ ոստիկանին վնասած Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

նկար

Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց, այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հայկ Հեքիմյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 22-ին բողոքի ակցիա էր կազմակերպվել դատախազության շենքի դիմաց, որի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել Սյունիքում տեղի ունեցած ակցիաների փաստով հարուցված քրգործով ձերբակալված անձանց։ Դատախազության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում բախումներ էին եղել ցուցարարների և ոստիկանների միջև, ոստիկաններից մեկը վնասվածք էր ստացել։ Հայկ Հեքիմյանն առերեսվել էր տուժած ոստիկանի հետ և ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։

--00—ԼՄ