Վայոց Ձորում «Nissan XTrail»-ը 150մ գլորվել է ձորը. վարորդի դին դուրս են բերել փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

ուղիղ

Ապրիլի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։20-ի սահմանում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ Եղեգնաձորից դեպի Ջրովանք տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում «Nissan XTrail» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 150 մետր գլորվելով, հայտնվել ձորում, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ փրկարարները, որոնք պատգարակով և ճոպաններով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

--00--ԼՄ