Շիրակում ճակատ-ճակատի բախվել են Hovo բեռնատարները. վարորդներին հասցրել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

․

Շիրակի մարզում, այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։20-ի սահմաններում Գյումրի-Ազատան-Այգաբաց ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Hovo մակնիշի բեռնատարները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդները, որոնց ավտոմեքենաներից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարարներն ու քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

--00--ԱՀ