Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

սառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

--00—ԼՄ