ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում. փակ է Վարդենյաց լեռնանցքը. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

 

ճանապարհներ

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Այս պահին փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը: Մնացած ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնից:

Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի. Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: