Մրգաշեն գյուղում 33-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է գազատարին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

վթար

Մարտի 21-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններոմ Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արթուր Գրիգորյանը իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով Մրգաշեն գյուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատարին և հայտնվել ձորակում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում։ Վթարի հետևանքով գազատար խողովակի որոշ հատված կոտրվել է, և սկսվել է գազի արտահոսք։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա սթափ է։ Դեպքի վայրում հավաքված «Գազպրոմ»-ի աշխատակիցներն ասում էին, որ մի քանի գյուղերի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է, և իրենք անում են հնարավոր ամեն ինչ՝ կարճ ժամանակում խնդիրը վերացնելու և գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

  --00—ՄՀ