Հարավկովկասյան երկաթուղին կնորացնի տեխնոլոգիական ավտոմեքենաների պարկը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

1

Հարավկովկասյան երկաթուղին նորացնում է տեխնոլոգիական ավտոմեքենաների պարկը: Առաջին փուլում Սևանի գծային ուղեմասին է փոխանցվել УАЗ մակնիշի բարձր անցունակության երեք նոր ավտոմեքենա, իսկ մինչև տարեվերջ տարբեր ստորաբաժանումների համար նախատեսվում է ձեռք բերել ևս 6 նմանատիպ մեքենա, այդ մասին հայտնում է Հարավկովկասյան երկաթուղին:

Ըստ հայտարարության՝ նման տեխնիկայի անհրաժեշտությունը պայմանավորված է երկաթուղու բարդ ռելիեֆով, ինչպեն նաև նրանով, որ աշխատողները պետք է սպասարկեն երկաթուղային գծերը տարբեր եղանակային պայմաններում:

Շարունակվում է նաև շարժակազմի նորացման գործընթացը: Հայաստան են բերվել 70 նոր կիսավագոններ, որոնք սպասարկելու են արտահանման-ներմուծման փոխադրումները:

--00—ԼՄ