Էրդողանը հայտարարել է նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 2,  24News   

էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 1-ին տեղի ունեցած կառավարության նիստից հետո հայտարարել է նոր սահմանդրություն մշակելու անհրաժեշտության մասին:  Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

«Եկել է նոր սահմանադրության շուրջ քննարկումների ժամանակը»,-ասել է նա՝ ավելացնելով, որ խորհրդարանաում իր կուսակցության դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) հետ միասին աշխատելու են նոր սահմանադրության մշակման վրա: 

Ըստ Էրդողանի՝ Թուրքիայի հիմնական խնդիրների պատճառը 1960-ից իրականացված հեղաշրջումների արդյունքում ընդունված սահմանադրություններն են, և նախկինում իրականացված սահմանադրական փոփոխություններով հնարավոր չի եղել երկրի մայր օրենքից ջնջել հեղաշրջումների թողած հետքերը:

Նշենք, որ Էրդողանը սահմանադրությունը փոխելու գործընթաց էր նախաձեռնել դեռևս 2015-ին, երբ մեջլիսի բոլոր խմբակցություններից ձևավորվել էր Սահմանադրական հանձնաժողով: Այդ հանձնաժողովի 1-ին նիստը գումարվել էր 2016-ի փետրվարի 4-ին, սակայն դրա աշխատանքները դադարեցվել էին նույն թվականին Թուրքաիյում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո:

--00—ՄՀ