ԵԺԿ քաղաքական խումբը բարձրացրել է հայ գերիների ազատման հարցը. Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Տաթևիկ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԵԽԽՎ֊ի ԵԺԿ քաղաքական խումբը Գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչի առաջ բարձրացրել է հայ ռազմագերիների և պատանդ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը՝ համաձայն 1949 թ. Ժնևյան կոնվենցիայի և նոյեմբերի 10֊ի՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարության։ 

Հիշեցնեմ, որ մինչ այդ խնդրին անդրադարձել էր նաև ԱԼԴԵ քաղաքական խմբի ղեկավարը՝ ԵԽԽՎ֊ի լիագումար նիստի ժամանակ իր ունեցած ելույթով և դրան հաջորդող թվիթերյան գրառմամբ»։

--00--ԱԹ