Իմքայլականների աներեսությունը դեռ հերիքում է, որ մեզ մեղադրեն ԵԺԿ-ին մոլորեցնելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դուք չեք հավատա, ժողովուրդ, բայց իմքայլականների աներեսությունը, լկտիությունը դեռ հերիքում են, որ նրանք հոխորտան եվրոպական առաջատար ընտանիքի վրա ու մեզ մեղադրեն ԵԺԿ-ին մոլորեցնելու մեջ:

Ցավում եմ, որ անգլերենի մասնագետ համարվող տիկին Մակունցը չի հասկացել պարզ անգլերենով գրված Վենետիկի հանձնաժողովի եզրակցությունները, Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի հորդորը և Բուքիքիոյի երեկվա նամակը:

Ասում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ անգլերեն տիկին Մակունցն է պարապել: Հիմա չեմ զարմանում Նիկոլի անգլերենի ողորմելի մակարդակի վրա»:   

սքրին
նամակ

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

--0—ՄՀ