Հունվարի 12-ին որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 7 զինծառայողի աճյուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

նկար

Հունվարի 12-ի որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 7 զինծառայողի մարմին, 24news-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Չորս մարմին հայտնաբերվել է Ջաբրայիլից, երկուսը՝ Ֆիզուլիից, մեկը՝ Արցախի ու Սյունիքի մարզի միջանկյալ տարածքից։ Այսօր որոնողական աշխատանքները շարունակվելու են Քարին տակ, Թալիշ-Մատաղիս և Հադրութի ուղղություններով», - ասաց Հունան Թադևոսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ նոյեմբերի 13-ից մինչ այսօր ընդհանուր առմամբ որոնողական աշխատանքների ընթացքում դուրս է բերվել 1229 մարմին:

Սոնա Գևորգյան

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս