Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Նոր Գեղի, Բուժական և Թեղենիք գյուղերում մառախուղ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 8, 24News 

Աբովյան

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են, իսկ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Նոր Գեղի, Բուժական և Թեղենիք գյուղերում մառախուղ է։ 

Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 --00—ՄՀ