Մեր զինված ուժերը տեղակայված են այս նկարագրությամբ․ Փաշինյանը՝ Սոթքի սահմանագծերի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

unnamed.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրառմամբ ներկայացրել է նաև Սոթք գյուղի սահմանագծերի նկարագրությունը:

«Սա էլ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի սահմանագծերի նկարագրությունը՝ 2010 թվականին ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Այսօր մեր զինված ուժերը տեղակայված են այս նկարագրությամբ։

Հիշեցնեմ՝ 2010 թվականին օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները։ Օրենքի նախագիծը ներկայացրել է կառավարությունը։

Կողմ քվեարկած պատգամավորներից և նախարարներից շատերը մեզ մեղադրում են և այսօր էլ կմեղադրեն Քելբաջարը հանձնելու մեջ, չնայած օրենք են ընդունել, որ այն Ադրբեջանի մաս է, կմեղադրեն Սոթքի հանքի համար, չնայած օրենքով նկարագրել են այն, ինչ այսօր ունենք»,- գրել է Փաշինյանը։

--00--ԱՀ