ԼՂ-ում ականազերծվել են 32 կմ ճանապարհ, 168 բնակելի շենք, վնասազերծվել է 4760 առարկա. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ռուս խաղաղ

Ռուս խաղաղապահներն Արցախում ականազերծել են ընդհանուր առմամբ 150 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 4760 պայթուցիկ առարկա, որը ոչնչացվել է: Այդ մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից:

«Ինժեներական ստորաբաժանումներն ընդհանուր առմամբ ականազերծել են ավելի քան 150 հա տարածք, 32 կիլոմետր ճանապարհ, 168 բնակելի շենք, հայտնաբերել և վնասազերծել է 4760 պայթուցիկ օբյեկտ», - նշվում է հայտարարությունում:

Ըստ գերատեսչության տվյալների՝ վերջին 1 օրում ականազերծման աշախտանքներ են իրականացվել Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, մասնավոր տներին և էլեկտրամատակարարման հանգույցներին հարող տարածքներում: Քաղաքի օդանավակայանի տարածքներից մեկն ականազերծելու համար օգտագործվել է «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիր, որի օգտագործումն ապահովում է անձնակազմի անվտանգությունը և բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը:

«Օրվա ընթացքում վերականգնվել է 2 հենարան, 1 կիլոմետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծեր և 1,2 կիլոմետր երկարությամբ գազատարի պահուստային հատված Լիսոգոր բնակավայրի շրջանում»,-նշվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը մինչև դեկտեմբերի 8-ը հրաժարական տալու ժամանակ էին տվել: Պայմանն այն էր, որ եթե նա հրաժարական չտա, ապա հանրապետությունում կսկսվեն բողոքի և անհնազանդության ակցիաներ: Լրացված ժամկետից հետո հանրահավաք է տեղի ունեցել Ազատության հրապարակում, ԱԺ-ի դիմաց, բողոքի ցույց է եղել կառավարության շենքի դիմաց: 

--00—ԼՄ