Վերջին 1 օրում Արցախ է վերադարձել 146 մարդ, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 48000 բնակիչ

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

փախստական

Ռուս խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ վերջին 1 օրում Արցախ է վերադարձել 146 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց  բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ըստ գերատեսչության՝ ընդհանուր առմամբ Արցախ է վերադարձել 48 հազար 840 մարդ:

--00—ԼՄ