ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
Վերջին մեկ օրում ռուս խաղաղապահների աջակցությամբ ավելի քան 2100 փախստական կարողացել է Հայաստանից վերադառնալ Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։
«Մեկ օրում ռուս խաղաղապահ ուժերի աջակցությամբ Հայաստանի տարածքից 2115 մարդ է վերադարձել: Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 14-ից ի վեր իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 21 083 փախստական»,- նշված է ՌԴ պաշտպանության նախարարություն հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծման աշխատանքները:
«Չպայթած զինամթերքից մաքրվել է 2.85 կմ երկարությամբ ավտոճանապարհ, 5.9 հեկտար տեղանք Ստեփանակերտ քաղաքում: Հայտնաբերվել և վնասազերծվել է 104 պայթուցիկ առարկա»,- նշվում է հաղորդագրության մեջ:
--00--ԱՀ