Լրագրողները Արցախ կարող են մտնել ՀՀ կառավարության անցաթղթով, միջազգային ԶԼՄ-ները՝ ՀՀ ԱԳՆ-ի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

1

ԶԼՄ ներկայացուցիչներն ու լրագրողները ռազմական գործողությունների վայրեր և Արցախ կարող են մեկնել միայն ՀՀ կառավարության տրամադրած հատուկ անցաթղթի առկայության դեպքում, իսկ միջազգային ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ՀՀ ԱԳՆ-ի միջոցով։ Այդ մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Անցաթղթի բացակայության դեպքում ռազմական գործողությունների վայրեր և Արցախ մուտքն արգելվում է։ Կոչ ենք անում բոլորին պահպանել ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնները։

--00—ԼՄ