«Le Monde» պարբերականի 2 թղթակիցները մեկնեցին Ֆրանսիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

հասարակական

Մարտունիում թշնամու ռմբակոծությունից վիրավորված «Le Monde» պարբերականի 2 թղթակիցները քիչ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնից մեկնեցին Ֆրանսիա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի խոսնակ Շուշան Հունանյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ): Նրանցից մեկի վիճակը ծանր էր գնահատվում, վերջինիս վիրահատել են։ Մարտունի քաղաքում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել է 24news.am-ի լրագրող Սեւակ Վարդումյանը։ Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաեւ «Արմենիա» Հ/Ը «Ժամը» լրատվական նկարահանող խումբը։ Վիրավորում է ստացել օպերատոր Արամ Գրիգորյանը, վնասվածքը թեթեւ է։

--0--ԿԿ