Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

․

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը: 

Աղբյուրի հաղորդմամբ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղված իրավիճակը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում:

--00--ԱՀ