Վլադիմիր Պուտինը կարող է նախագահել մինչև 2036 թվականը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News 

աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ կարող է երկիրը ղեկավարել մինչև 2036 թվականը, քանի որ երկրում անցկացված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը կողմ է քվեարկել։ Այս մասին գրում է Euronews-ը:

Քվեաթերթիկների 99.9 տոկոսի հաշվարկից հետո Ռուսաստանի Դաշնությունում որպես նախագահ կամ վարչապետ ավելի քան 2 տասնամյակ ղեկավարած Վլադիմիր Պուտինը հեշտությամբ իրավունք է ձեռք բերել ևս 2 անգամ վեցական տարով ղեկավարելու երկիրը 2024-ին նախագահության ժամկետը լրանալուց հետո: 

--0--ԿԿ