Պեկինի շուկայում հայտնաբերված կորոնավիրուսն ավելի վարակիչ է, քան Ուհանի շուկայինը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 16, 24News

վարակ
Global Times-ը, հղում անելով Ուհանի համալսարանի վիրուսաբան Յան Չժանցյունին, գրում է, որ Պեկինի մեծածախ շուկայի աշխատակիցների մոտ հայտնաբերված կորոնավիրուսն ավելի վարակիչ է, քան Ուհանի շուկայում հայտնաբերվածը։  

Ըստ մասնագետի՝ Պեկինում հայտնաբերված տեսակը նման է Եվրոպայում տարածվող վիրուսին, և ըստ ամենայնի, այն Չինաստան է բերվել եվրոպական որևէ երկրից։ Վիրուսի տարբեր գենոտիպերը կարող են պատվաստանյութը դարձնել քիչ արդյունավետ կամ ընդհանրապես անարդյունավետ, ինչը պատվաստանյութ մշակելու գործում հավելյալ դժվարություն է ստեղծում։

Աղբյուրը նաև նշում է, որ վերջին 4 օրում Պեկինում վարակվել է 79 մարդ, ինչը վկայում է վիրուսի արագ տարածման մասին։

--00—ԼՄ